Ծանրամարտի աշխարհի պատանիների եւ աղջիկների առաջնությունում +94 քաշային կարգում հանդես եկող Սիմոն Մարտիրոսյանը, երկամարտում ցույց տալով 365կգ արդյունք, գրավել է առաջին տեղը և հռչակվել աշխարհի չեմպիոն:
Նա պոկում վարժությունում բարձրացրել է 165կգ՝ նվաճելով փոքր արծաթ, իսկ հրում վարժությունում՝ 200կգ-ով արժանացել է փոքր ոսկու: Սիմոն Մարտիրոսյանը ,Սևանե ընկերությունից է և մարզվում է Ջրառատի մարզադպրոցում՝ մարզիչ Աշոտ Փիլոսյանի մոտ: