Հեռուստառադիոպետկոմի նախկին նախագահը ազատվեց պատժի կրումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հեռուստառադիոպետկոմ”-ի և “Արմենպրես” գործակալության նախկին նախագահ ու տնօրեն Տիգրան Հակոբյանն այսօր հրապարակված դատավճռով դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, բայց Համաներման կիրառմամբ ազատվեց պատժի կրումից։
Այսպիսով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, հիմնավորված համարեց նրան առաջադրված մեղադրանքն, ըստ որի “Ագրոհոլդինգ” ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնում իր լիազորություններն ընկերության շահերին հակառակ և իր օգտին օգտագործելու հետևանքով Տ.Հակոբյանը ընկերությանը և ընկերության հիմնադիր սեփականատերեր Գոռ և Արմեն Խեչոյաններին ծանր հետևանքներ առաջացնող՝ առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս է պատճառել։
Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը նրան մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով։
Տ.Հակոբյանը դատարանում ընդունել մեղադրանքը և նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված դատաքննության կարգով:
“Փաստինֆո”




Լրահոս