Թուրքական Haberturk հեռուստաալիքը հրապարակել է թուրք-սիրիական սահմանին ռուսական ինքնաթիռի կործանման տեսանյութը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն, ռուսական ավիախմբին պատկանող Սու-24 ինքնաթիռը կործանվել է թուրք-սիրիական սահմանին: Այն, ենթադրաբար, խոցվել է գետնից:
Իրենց հերթին թուրք զինծառայողները հաստատել էին F-16 -ի կողմից ռուսական Սու-24-ի խոցման մասին տեղեկությունները:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան