Տարոն Մարգարյանի չհայտարարագրված ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նկարում պատկերված երիտասարդը 35-ամյա Տարոն Մարգարյանն է՝ Երեւանի գործող քաղաքապետը: Նա պաշտոնապես ձեռնարկատիրական գործունեությամբ երբեւէ չի զբաղվել: Պետական եւ համայնքային ծառայության մեջ է ավելի քան տասը տարի: Եվ չնայած դրան (կամ գուցե դրա շնորհի՞վ) նա իր երիտասարդ կյանքի ընթացքում հասցրել է հսկայական ունեցվածքի տեր դառնալ, ինչն ամրագրված է նրա ներկայացրած գույքի եւ ունեցվածքի պաշտոնական հայտարարագրում: Սակայն, ինչպես դժվար չէր կռահել, պաշտոնական հայտարարագիրը սառցալեռան միայն երեւացող մասն է: 
iLur .am-ը ՀՀԿ ներսում գտնվող հավաստի աղբյուրներից տեղեկացել է մի ցանկի մասին, որը հաստատում է, որ Երևանի գործող քաղաքապետն իրականում ունի շատ ավելի մեծ՝ չհայտարարագրված հարստություն:
Մասնավորապես, Տարոն Մարգարյանին է պատկանում
1. Արմավիրում՝ 60 հա այգի
2. Մասիսում՝ 12 հա այգի և պահածոների գործարան
3. Երևանի Կրկեսի շենքը
4. Փամփուշտների գործարան՝ 50 տոկոս փայաբաժին
5. “Հանրապետական” մարզադաշտի մուտքի մոտ երկհարկանի շինանյութերի  հսկայական խանութ
6. Z տաքսի ծառայությունը
7. “Միլենա” տաքսի ծառայությունը
8. Ավան-Առինջում երկհարկանի սուպերմարկետի տարածք, որն այժմ տրված է  SAS-ին
9. Ավանի տարածքում 60 հատ խանութ-կրպակ
10. “Բունար” գովազդային գործակալությունը, որը Երևանում ունի մոտ 50    վահանակ ու պետական բյուջե որևէ հարկ չի մուծում
11. Մետրոյի կայարանների անցումներում՝ կրպակներ 
Հասկանալի է, որ այս ահռելի հարստությունը երիտասարդ Տարոնը իր անունով չի ձևակերպել: Բայց Հայաստանը փոքր երկիր է ու բոլորն ամեն ինչ գիտեն: Ցանկացած պահի օրինակարգ իշխանությունը կարող էր ստեղծել հակակոռուպցիոն հանձնաժողով ու պարզել իրականությունը:




Լրահոս