Լոնդոնում ավարտվել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, բարոնուհի Մարգարեթ Թետչերի հուղարկավորության արարողությունը: Հոգեհանգստի արարողությունից հետո, կատարվել է դիակիզում: Թետչերի հուղարկավորությունը կատարվում է հատուկ արարողակարգով` զինվորական բոլոր պատիվներով:
Հետո թափորը հավաքվել է սուրբ Պողոսի տաճարում: Պատվավոր հյուրերի թվում են եղել Եղիսաբետ 2-րդ թագուհին ու նրա ամուսինը, վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, տարբեր երկրների նախկին ու գործող ղեկավարներ, արտգործնախարարներ և այլն: Ընդամենը 2300 հյուր: