Երգչուհի Իվետա Մուկուչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
“Մի քանի շաբաթ է արդեն, որ ակտիվ չեմ ֆեյսբուքում, բայց ակտիվ աշխատում եմ Գերմանիայում ձայնագրությունների, ծանոթությունների և իդեաների վրա: Միևնույն ժամանակ հասցրել եմ հանգստանալ և ճամփորդել: Ուզում եմ այս օրվանից իմ մնացած ճամփորդությունները ձեզ հետ միասին անել,մինչև Հայաստան հասնելս` ամսի 26-ին: Այսօր գնում ենք Համբուրգից Ֆրանկֆուրտ: Այնտեղ սպասում է մեզ պրոդյուսեր Մեթյուն և ռեփեր Թոունը, որոնց հետ կծանոթանանք, իսկ թե ի՞նչ ենք պլանավորում, դա դեռ կմնա անակնկալ: Բացի այդ աշխատանքային հանդիպումից, կտեսնեմ նաև իմ 15 տարվա շատ մտերիմ ընկերուհուն` Ուիթնիին: Ֆրանկֆուրտից հետո կրկին գնում ենք Համբուրգ, հետո Բեռլին, Մոսկվա, Բեռլին և Երևան: Ամեն քաղաք հասնելուց ես ձեզ մի հարց կտամ: Բոլոր հարցերին ճիշտ պատասխանողին սպասվում է անակնկալ: Դե ինչ, գնացինք”: