Ընդամենը 5 օր անց, համաձայն ՀՀ Սահմանադրության, Սերժ Սարգսյանը պետք է ՀՀ վարչապետ նշանակի: Մինչ այդ վարչապետի պաշտոնակատար կմնա Տիգրան Սարգսյանը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Տիգրան Սարգսյանի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանից պարզել՝ արդյոք այժմ Տ. Սարգսյանը նույն ռեժիմով է աշխատանքի հաճախում եւ ինչ տրամադրություն ունի ընդհանրապես: «Պարոն վարչապետն աշխատում է նույն բնականոն ռեժիմով ու աշխատանքի է հաճախում շատ բարձր տրամադրությամբ»,-նշեց մամլո խոսնակը: «Ժողովուրդ»-ի՝ կառավարության աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Սարգսյանը գրեթե 100 տոկոսով վստահ է, որ վերանշանակվելու է, դրա համար էլ ամեն շաբաթ ՀՀԿ-ականների հետ կառավարության ծրագրի մասով «թրեյնինգներ» է անցկացնում, որի մասին «Ժողովուրդ»-ը նախօրեին գրել էր: Ի դեպ, այսօր եւս նման մի նիստ է նշանակված ՀՀԿ-ում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ