ԼՔԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղում այս պահին ապրում է 200 բնակիչ: Իսկ դպրոցի աշակերտների թիվը կազմում է 27: Համայնքի ղեկավար Վլադիմիր Սարկիսյանի խոսքով՝ տարիներ առաջ աշակերտների թիվը 50-ից ավելի է եղել: «Պատճառը ծնելիության նվազումն է: Բացի այդ, այս տարի արդեն երկու ընտանիք հասցրել է լքել Դարանակը: Ճիշտ է, երիտասարդ ընտանիքներ ունենք, բայց ծերերը գերազանցում են նրանց թիվը»,-ներկայացրեց գյուղապետը:  Ըստ Սարկիսյանի՝ գյուղի առաջնահերթ խնդիրներից մեկը խմելու ջուրն է. «Ամբողջ ձմեռ գյուղացիները ջուր չեն ունեցել: Ճանապարհները գտնվում են վատ վիճակում: Շատ աղքատ գյուղ է, մարդիկ ապրում են սոցիալապես վատ պայմաններում: Գյուղացիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ ու հողագործությամբ»:




Լրահոս