168 ժամ. Ստեփան Դեմիրճյանը ՀԱԿ ղեկավա՞ր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը կանգնած է լուրջ երկընտրանքի առաջ. նրան առաջարկվում է գլխավորել ՀԱԿ դաշինքը, հնարավոր է՝ նաև նույնանուն խմբակցությունը: Այդ մասին գրում է “168 ժամ”թերթը։
“ՀԱԿ կուսակցությանը չանդամակցած կուսակցությունները ցանկանում են հանդես գալ ՀԱԿ անվան տակ, համարելով, որ ՀԱԿ-ը շարունակում է գոյություն ունենալ որպես դաշինք: Նրանց պետք է նոր առաջնորդ, և նրանք առաջարկում են, որ դա լինի Ստեփան Դեմիրճյանը:
Այս առումով հետաքրքիր է հիշել գրեթե մեկ տարվա վաղեմությամբ մի դեպք: Երբ անցյալ տարի պետք է ընտրվեր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար և առաջադրվել էր երկու թեկնածու՝ Լևոն Զուրաբյանը և Հրանտ Բագրատյանը, Ստեփան Դեմիրճյանը հայտարարել էր, որ ինքը չի մասնակցելու քվեարկությանը: 
Դեմիրճյանն իր բոյկոտը չէր բացատրել, բայց դժվար չէ հասկանալ, որ, ըստ ամենայնի, նա խմբակցության ղեկավարի ամենաարժանավոր թեկնածու համարում էր հենց իրեն, և, թերևս, վիրավորվել էր, որ իր թեկնածությունը չի առաջադրվել: Առաջին քվեարկության ժամանակ երեքական ձայն էին ստացել Լ.Զուրաբյանը և Հրանտ Բագրատյանը, բայց Տեր-Պետրոսյանի միջամտության արդյունքում Լևոն Զուրաբյանն ընտրվեց 4-2 հարաբերակցությամբ: Ստեփան Դեմիրճյանը կարող է վերականգնել խախտված պատմական անարդարությունը՝ փոխարինելով Լեւոն Զուրաբյանին”,- գրում է պարբերականը:




Լրահոս