Քաղաքական դաշտում պտտվող լուրերի համաձայն՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշանակվելու է ՀՀ սփյուռքի նախարար: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել Հ. Դեմոյանից, սակայն նա ամեն կերպ խուսափում էր պատասխանելուց. «Անձամբ առաջին անգամ եմ լսում այդ մասին եւ որեւէ առաջարկ չեմ ստացել»: Մեր հարցին՝ եթե լինի առաջարկ, արդյոք կընդունի այն, Դեմոյանը պատասխանեց, թե ներկա պահին ունի այլ առաքելություն, որը հիմնականում կապված է Հայոց ցեղասպանության թանգարանի հետ. «Եթե մարդու որեւէ բան են առաջարկում, պիտի նախ հասկանա, գիտակցի՝ ունակ է, թե ոչ»: «Դուք ունա՞կ եք նախարար աշխատել, պարո՛ն Դեմոյան»,-համառեցինք: «Մարդ պետք է խորհի եւ հասկանա՝ կարող է, թե ոչ»,-ասաց նա:
ԽՈՐՀՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ