ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Կառավարության շենքի ներսում

Երեկ ՀՀ կառավարության շենքի ներսում անվտանգության աշխատակիցները զինված էին շրջում, ինչը, կարելի է ասել, նորություն էր: Թերեւս դժվար չէ կռահել, թե ինչն է պատճառ դարձել կառավարության անվտանգությունը նույնպես խստացնելու համար: Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի անցագրային կետի անվտանգության աշխատակիցները վերջին շրջանում ծառայությունն իրականացնում են ինքնաձիգով զինված:

 

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ տեղեկացնել, թե ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ անվան փոփոխման պետական գրանցման համար:

Ալյոնա Հարությունյան (34 տարեկան, թարգմանչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ անվան փոխման գրանցման համար պետք է ներկայացվեն՝
1. դիմում (դիմումի ձեւանմուշը կարող եք ձեռք բերել ՀՀ արդարադատության նախարարության կայքից կամ ՔԿԱԳ մարմնից).
2. դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.
3. տեղեկանք բնակության մասին, եթե անձնագրում բացակայում է հաշվառման մասին նշումը.
4. ՔԿԱԳ-ի այն վկայականները, որոնք փոխվելու են անվան փոխման հետեւանքով.
5. դիմողի ամուսնության վկայականը, եթե դիմողն ամուսնացած է.
6. դիմողի անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի ծննդյան վկայականը.
7. 16-18 տարեկան անձանց դեպքում՝ անձի ծնողների կամ օրինական ներկայացուցիչների համաձայնությունն անվան փոխման մասին.
8. դիմողի խնդրանքը հիմնավորող փաստաթղթեր, որոնք ապացուցում են անվան փոխման համար հիմք հանդիսացող վերոհիշյալ հարգելի պատճառների առկայությունը.
9. զորամասից ծառայության մասին տեղեկանք զինծառայողների դեպքում:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ անվան փոփոխություն կարող են կատարել 16 տարեկանից բարձր անձինք: Ի դեպ, նման փոփոխություն կատարելը թույլատրվում է հետեւյալ հարգելի պատճառների առկայության դեպքում՝
ա) անվան, հայրանվան, ազգանվան անբարեհնչունության, բ) անվան, հայրանվան, ազգանվան արտաuանության դժվարության:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ մի փոքր մանրամասնել, թե ի՞նչ է նշանակում ընտանեկան դրամագլուխը: Ցանկանում են հասկանալ, թե ինչպե՞ս է տնօրինվում ընտանեկան դրամագլուխը:

Աննա Միրզոյան (34 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի թույլտվությամբ ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի դիմումի հիման վրա ընտանեկան դրամագլուխը կարող է ծախսվել հաշվետիրոջը, հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամին, հաշվետիրոջ օրինական ներկայացուցչին անհետաձգելի բժշկական օգնության դիմաց Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված համավճարը վճարելու համար, եթե դիմելու օրվա դրությամբ հաշվետերն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված է «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի կազմում եւ հաշվետերը, հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամը, հաշվետիրոջ օրինական ներկայացուցիչը չունեն այդ բժշկական օգնությունը պետական պատվերի կամ բժշկական ապահովագրության շրջանակներում ձեռք բերելու իրավունք:
Հաշվետերն իրավունք ունի առանց սահմանափակումների տնօրինելու ընտանեկան դրամագլուխը` 18 տարին լրանալուց հետո:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ընտանեկան դրամագլխի գումարը ծնողը կարող է ծախսել 3 նպատակով՝ երեխաների ուսման վարձավճարի, բնակարանի հետ կապված հիպոթեկային վարկի եւ առողջության ապահովագրության համար: Ի դեպ, ընտանիքը կարող է ունենալ մեկից ավել ընտանեկան դրամագլուխ՝ պայմանավորված ընտանիքում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխաների ծննդյան թվով: Այդ դեպքում յուրաքանչյուր երեխայի համար բացվում է պետական աջակցության առանձին հաշիվ:




Լրահոս