Հավանաբար հայ երգչուհիներին գրավել է սեփական բիզնես ունենալու գաղափարը: Ամիսներ առաջ երգչուհի Անահիտ Սիմոնյանը հայտարարեց, որ բացում է նորաձեւության տուն եւ բացեց: Անցած ամիս Սիրուշոն ներկայացրեց իր «Պռեգոմեշ» զարդերի հավաքածուն, հիմա էլ երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների ֆեյսբուքյան էջում հայտնվել են քույրերի հեղինակած զարդերի նկարները: Անահիտ Սիմոնյանն ու Սիրուշոն արդեն վաճառքի են հանել իրենց ստեղծագործությունները, սակայն դեռ պարզ չէ՝ Արշակյան քույրերը կվաճառեն ներկայացված նմուշները, թե դրանք պարզապես իրենց համար են:
ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՅՏՆԻՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ