Հայ հարձակվող Մաուրո Գևգեոզյանը կհեռանա Լիմայի «Ալյանսա»-ից: Այդ մասին հայտնում է Depor.pe-ն: Պերուական ակումբը մտադիր չէ նոր պայմանագիր առաջարկել հայ ֆուտբոլիստին, ով թիմի ամենաբարձր վարձրատրվող ֆուտբոլիստներից է:
Նշենք, որ 29-ամյա Գևգեոզյանը 2013-ից է հանդես գալիս «Ալյանսա»-ում, որի կազմում Պերուի ընթացիկ առաջնության 16 տուրերում 5 գոլի հեղինակ է դարձել: Հավելենք, որ Մաուրո Գևգեոզյանը մտադիր է վերադառնալ Ուրուգվայ և սպասել առաջարկների: