ՀԱՐՑ. Մենք տանն ունենք պետական շահով փոխառության պարտատոմս՝ 1994թ. 2-րդ թողարկման, որն ուժի մեջ է մինչեւ 2014թ. հունվարի 1-ը: Խնդրում եմ՝ մի փոքր տեղեկացրեք, թե ինչ է իրենից ներկայացնում դա, ուր կարող ենք դիմել, որպեսզի ստանանք դրան համարժեք գումարը: Եվ խնդրում եմ՝ նշեք, թե ինչ է իրենից ներկայացնում դա: Ամեն մարդ կարո՞ղ է ունենալ, եթե այո, ապա դա ի՞նչ կարող է տալ քաղաքացուն: Ի՞նչ է պետք դրա ձեռքբերման համար:
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. օգոստոսի 25-ի N 522 որոշման համաձայն՝ ՀՀ 1993թ. պետական ներքին շահող փոխառության երկրորդ թողարկման պարտատոմսերի նոր անվանական արժեքը 650 դրամ է: ՀՀ 1993թ. պետական ներքին շահող փոխառության առաջին թողարկման շրջանառության մեջ մնացած պարտատոմսերի նոր անվանական արժեքը սահմանվել է 650 դրամ, իսկ 500 ռուբլի անվանական արժեք ունեցող պարտատոմսերինը՝ 325 դրամ:
Հայտնում ենք, որ ՀՀ 1993թ. պետական ներքին շահող փոխառության պարտատոմսերը վերը նշված արժեքով կարող եք մինչեւ 2014թ. ներկայացնել հետգնման «ՎՏԲ-Հայաստան» բանկի ցանկացած մասնաճյուղ:
տեղեկատվության եւ հասարակայնության
հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մնում է՝ հասարակությունը փող ունենա եւ իր խնայողությունները պարտատոմսերի գնման եւ վաճառքի միջոցով բազմապատկի: