ՖԻՖԱ-ն հրապարակել է ամենամսյա վարկանիշային աղյուսակը, որում Հայաստանի հավաքականն առաջադիմել է 4 աստիճանով և հայտնվել 123-րդ տեղում:
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջին տեղը պահպանել է Բելգիայի հավաքականը: Արգենտինացիները բարձրացրել են երկրորդ տեղ, իսկ իսպանացիները՝ երրորդ: Աշխարհի չեմպիոն Գերմանիան նահանջել է չորրորդ տեղ, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Չիլին: