Նախընտրական բոցեր Տարոն Մարգարյանի քարոզարշավից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ստյոպա Սաֆարյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. 
Նախընտրական բոցեր  Տարոն Մարգարյանի քարոզարշավից
23 ապրիլի, Նոր Նորք: Հայլուրով ցուցադրվում է Տարոն Մարգարյանի “հանդիպումը” Նոր Նորք վարչական շրջանում: Հանդիպմանը բացառապես ներկա են թաղապետարանի բոլոր աշխատողները (նրանց գրեթե բոլորին դեմքերով գիտենք), ՀՀԿ տեղական կառույցների անդամներ, ավելի ստույգ՝ ընտրակեղծարարները (նրանց մեծ մասին էլ դեմքերով գիտենք), ինչպես նաև՝ հանդիպմանը զոռով քշված մանկավարժներ, մանկարապարտեզների դաստիարակներ ու դայակներ (շատերին անձամբ գիտենք):
Այս “աուդիտորիայի” առջև հնչում է “պերճախոս” թեկնածուի (բանավոր ու մայրենի լեզվով հաղորդակցվելու անունակ թեկնածուն այս օրերին իր “լալահառաչ” մտքերը այնպես է շարադրել ընտրողներին ուղղված գրավոր նամակում, որ դու սուս) ցնցող միտքը. “այս 4 տարիներին թիմի հետ շրջելով այս համայնքում հայտնաբերել ենք բազմաթիվ խնդիրներ”…. Ու ծափեր, որ նա թիմով խնդիրներ է հայտնաբերել, այն էլ՝ 4 տարվա մեջ: Թե ում համար է հայտնաբերել այդ խնդիրները (երևի տանն էլ պատմել է հայտնաբերումների մասին), մեծագույն գաղտնիք է: Կարեւորը, որը ինքը գիտի խնդիրների տեղը: Հնչած ծափերից հետո էլ լալահառաչ ներբող՝ ընթերցված մի տիկնոջ կողմից: Մղձավանջ մի ուրիշ կարգի…
 Ու զավեշտը հասել է այնտեղ, որ անհույս թեկնածուին փրկելու համար PR տեխնոլոգիական-նախընտրական մի էժանագին լաց է սկսվել. Տարոնը ստացել է քաղաքակա-պետական գործիչի դաստիրակություն, բնականաբար՝ իրենց տանը, բնականաբար՝ հորից (,Միդիա-Շանգալ եզդիների ազգային միավորումե) ՀԿ-ի նախագահ Ամո Շարոյան, նայեք Տարոնի “քոքին” ու մայիսի 6-ին կայացրեք “դատավճիռ Երեւանի համար” /Լեւոն Իգիթյան/, Տարոնն իր հոր արժանի զավակն է /Վազգեն Կարախանյան/: Այսինքն, սուտիբեկյանի 65 տոկոսանոց, 4 տարի թիմով շրջած ու ընադմենը մայրաքաղաքի խնդիրները հայտնաբերած թեկնածուին ժողովրդի վրա նաղդելու մի ձեւ է մնացել՝ յուր “քոքը”, “կոդը”, պետականության մասին տանը լսած “դասերն” ու տարատեսակ փոքրամասնությունները:




Լրահոս