“Հրապարակ” օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ մինչ ընտրությունները Սերժ Սարգսյանը թե ԳՄ-ում, թե նեղ շրջանակում ասում էր, որ ավագանու ընտրությունները լինելու են շատ դժվարին: Այնպես որ, սկզբնական շրջանում նա հարկ էր համարում շաբաթվա մեջ 1-2 անգամ “վնեզապնիե այցելել ՀՀԿ շտաբ, հավաքել շտաբի ջահելներին` Աշոտյանին, Շարմազանովին, Տարոնին, ,մաստեր-կլասներե տալ, ինչն էլ իր հերթին շարժում էր այդ “կլասներին” չմասնակցող “քյարթ” ՀՀԿ-ականների նախանձը: Սակայն վերջին շրջանում, երբ պարզ է դարձել, որ պայքարն այնքան էլ թեժ չէ, Սերժ Սարգսյանը դադարեցրել է այցերը ՀՀԿ. արդյունքում ՀՀԿ երիտգվարդիան իրեն իրադրության տեր է զգում, իսկ ծերերն անհամբեր սպասում են սրանց հերթական “պռավալին”:
Հրապարակ. ՀՀԿ-ի ծեր գվարդիան անհամբեր սպասում է, որ երիտասարդները տանուլ տան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ