Ադենի նահանգապետը զոհվել է հրետանակոծության ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եմենի Ադեն նահանգի նահանգապետ Ջագար Սաադը զոհվել է հրետանակոծության ժամանակ. փոխանցում է Reuters-ը:

Այս մասին հայտնել են տեղի բնակիչներն ու անվտանգության ուժերի աղբյուրները:

Նրանց խոսքով՝ նահանգապետի ավտոշարասյան վրա հարձակման զոհ է դարձել նրա շրջապատից մի քանի մարդ:

Ուժային կառույցների ներկայացուցիչների խոսքով՝ զոհվել են նահանգապետի 6 թիկնապահները:

Ադենը վերահսկվում է կառավարական զորքերի կողմից, վերջերս այնտեղ էին վերադարձել երկրի կառավարությունն ու նախագահը: Հոկտեմբերին Սաուդյան Արաբիան հայտարարել էր ապստամբ հուսիթների հետ պատերազմի մոտալուտ ավարտի մասին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս