ՍԱՍ-Ի ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ԳՐԱՆՑՎԵԼ ԱՐԱԲԿԻՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի խմբագրություն ահազանգած քաղաքացիները պատմեցին, որ իրենք “ՍԱՍ” սուպերմարկետի աշխատակիցներ են եւ այս օրերին ստիպված են փաստացի գրանցվել Արաբկիր վարչական շրջանում: Նախօրեին “ՍԱՍ”՚-ի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանն իր աշխատակիցներին հրահանգել է, որ աշխատանքային ժամին գնան եւ տներից բերեն իրենց անձնագրերը, որպեսզի գրանցման հարցերը արագ կարգավորեն: 
Բացի այդ, Սարգսյանը հորդորել է գրանցումից հետո մեկ մարդու պես մասնակցել մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին՝ քվեարկելով ՀՀԿ-ի օգտին: Այս առիթով ՙԺողովուրդ՚-ը զրուցեց Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակ) հետ: Բնականաբար, նա այնպես կտրուկ հերքեց, որ քիչ մնաց հավատայինք:”Ո՛չ, նման բան չկա, դա սուտ է”, -հայտարարեց պատգամավորը: Մեր հարցին, թե արդյոք ինքը նման հրահանգ չի տվել, ասաց. “Իհարկե ո՛չ՚”: Մինչդեռ սուպերմարկետի աշխատակիցները հակառակն են պնդում:




Լրահոս