Մայիսի 5-ն այսուհետ կնշվի որպես հարկադիր կատարողի օր։ Այս մասին այսօր գործադիրը որոշում է կայացրել նիստի ժամանակ։
ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի խոսքերով՝ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ 1998թ. մայիսի 5-ին ընդունվել են դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեությունը կարգավորող 2 հիմնական օրենքները՝”Դատական ակտերի հարկադիր կատարման մասին” և “Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին” և սկսած հիմնադրման պահից ծառայությունում ավանդաբար այդ օրը նշվում է՝ որպես ծառայության ստեղծման օր։