Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կողմնորոշվել է, թե որ դիրքի ֆուտբոլիստ կցանկանար ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Sport»-ը հայտնում է, որ իսպանացի մասնագետը ցանկանում է, որպեսզի ակումբի ղեկավարությունը ձեռք բերի կենտրոնական հարձակվողի։ Դա նրան անհրաժեշտ է, որ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը հանգստանալու հնարավորություն ունենա։
Նշում է, որ կատալոնական ակումբը չի կարող մեծ գումար ծախսել տրանսֆերի վրա, այդ պատճառով պատրաստ է վարձակալել ֆուտբոլիստի։