Վերլուծաբանները հաշվարկել են «Իսլամական պետության» եկամուտները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ամսական եկամուտները կազմում են 80 միլիոն դոլար: Նման եզրահանգման են եկել ամերիկյան «IHS» հետազոտական կենտրոնի վերլուծաբանները, փոխանցում է РИА Новости-ն:

Կենտրոնի ներկայացուցիչը հայտնել է, որ եկամուտների մոտ 50 տոկոսը ստացվում է ահաբեկիչների կողմից վերահսկվող տարածքներում առևտրային գործունեությունից: Եվս 43 տոկոսը ստացվում է նավթի առևտրից:

«Մնացած մասը ստացվում է թմրանյութերի անօրինական վաճառքից, էլեկտրաէներգիայի մատակարարումից»,-նշել է կենտրոնի ներկայացուցիչը:

Դեկտեմբերի 5-ին The Washington Post-ը հայտնել էր իսլամիստների ֆինանսական խնդիրների մասին՝ Սիրիայում և Իրաքում գրավված տարածքների կորստի պատճառով: Ընդ որում, ԱՄՆ պետդեպարտամենտում հայտնել էին, որ նավթի վաճառքից խմբավորման եկամուտները կազմել են օրական 1-1,5  միլիոն դոլար:

ՌԴ ՊՆ տվյալների համաձայն՝ նավթի վաճառքից իսլամիստների եկամուտները կազմել են տարեկան մոտ 2 միլիարդ դոլար:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս