ՀԱՐՑ. Ես ցանկանում եմ մասնակցել դպրոցի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին, որի համար անհրաժեշտ է մասնագիտական հավաստագիր: Ի՞նչ է հարկավոր հավաստագիր ստանալու համար, ի՞նչ քննություններ պետք է հանձնեմ, ո՞ւր պետք է դիմեմ: Ուզում եմ մանրամասն ծանոթանալ հավաստագիր ստանալու կարգին:
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնորդների վերապատրաստման, թեստավորման ու հարցազրույցի միջոցով քննության անցկացման եւ հավաստագրման գործընթացների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2010թ. մայիսի 18-ի N 395-Ն հրամանով հաստատված «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննությունների կազմակերպման, անցկացման», 2010թ. մայիսի 18-ի 393-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման եւ վերապատրաստող կազմակերպության ընտրության» կարգով:
Համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի՝ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն եւ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժի, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
շարունակելի
աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ ԿԳՆ-ի պատասխանում ընդամենը գործող կարգն է ներկայացվում, եւ հարկ է հավելել, որ տնօրենի համար անցկացվելիք մրցույթը մի ողջ հոգեմաշ գործընթաց է, դրական արդյունքն էլ երաշխավորված չէ: