ԵԱՀԿ դիտարկումն առանց միջադեպերի է անցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայ-ադրբեջանական սահմանին, այսօր՝ ապրիլի 30-ին, տեղի է ունեցել ԵԱՀԿ-ի հերթական դիտարկումը:
Այն կայացել է Կայանավան գյուղի (Տավուշի մարզ, Հայաստան) եւ Բալա Ջաֆարլի գյուղի (Ղազախի շրջան, Ադրբեջան) ուղղությամբ եւ տեւել է 10 րոպե: 1100 մետր հեռավորության վրա վիզուալ շփում է ստեղծվել: Դիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Եվգենի Շարովը, Ադրբեջանի կողմից՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, նրա անձնական օգնական Իրժի Աբերլեն եւ Ջոնաթան Ֆերրաբին:




Լրահոս