ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է` ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀԿ-ից տարածք է վարձակալել: Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի ՀՀԿ-ական աղբյուրները, նախարարությունը վերջերս Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում ՀՀԿ տարածքային կառույցի գրասենյակից մոտ 43 քմ տարածք է վարձակալել, եւ այնտեղ է տեղակայվել նախարարության մարզային ներկայացուցչությունը: ՀՀԿ-ն էլ իր տարածքի համար վարձակալության բավական բարձր գին է սահմանել՝ 206 հազար դրամ: Ուշագրավն այն է, որ մյուս մարզերում այս նախարարությունը տարածքներ վարձակալել է կա՛մ մարզպետարանից, կա՛մ քաղաքապետարանից: Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը ՀՀԿ անդամ է: Ասել է թե՝ նա պետական գումարներով լավություն է անում հարազատ կուսակցությանը: Ի՞նչ է սա, եթե ոչ կոռուպցիայի դասական օրինակ, որը կիրառվում է շատ ու շատ երկրներում:




Լրահոս