Ժողովուրդ.ՊԵԿ-ը լուրջ խախտումներ է հայտնաբերել Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պետեկամուտների կոմիտեի Աբովյան քաղաքի հարկային ծառայության պետը, ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների, իր մերձավոր շրջապատում հայտարարել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում լուրջ խախտումներ են հայտնաբերել: Նույն աղբյուրների հաղորդմամբ` հրահանգված է, որ հարկային ծառայության աշխատակիցները ուշադրությամբ ստուգեն հայտնաբերված խախտումները, որպեսզի կարողանան ցցուն փաստեր հրապարակել: Ու այս ընթացքում արվել է ամեն ինչ, որպեսզի մեծ “թվերով” խախտումներ ներկայացվեն: Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել ՊԵԿ մամլո խոսնակ Նելլի Մանուչարյանից, սակայն նա համառորեն հեռախոսազանգերին չի պատասխանել: Թերթի հիշեցմամբ` ապրիլի 19-ին “Ժողովուրդ”-ը գրել էր, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեն լայնածավալ ստուգումներ է սկսել Ծառուկյանին պատկանող “Արարատցեմենտ” գործարանում, Երևանի կոնյակի գործարանում, “Կոտայք” գարեջրի գործարանում և մյուս ձեռնարկություններում, որոնք պատկանում են Գ. Ծառուկյանին: Լուրը հաստատել էր նաև ԲՀԿ-ն:




Լրահոս