Բրիտանական The Telegraph պարբերականը լրջորեն հարց է ուղղում իր ընթերցողներին, թե ինչու են հարյուրամյա լուսանկարներում պատկերված զինծառայողները նման ռուս առաջնորդին:
Պարբերականի աշխատակիցները 1920 և 1941 թվականների լուսանկարներ են գտել:
Telegraph-ը «հետաքննությանը» ներառել է նաև թվիթերի օգտատերերին: Եվ արդյունքները սպասեցնել չեն տվել: Մեկ ժամում օգտատերերի 66%-ը միացել է հետաքննությանը՝ նոր լուսանկարներ տեղադրելով: Պարզվում է, որ ՌԴ նախագահը նման է նաև XIX դարի հույն գեներալին:
Մյուս օգտատերը պատասխանել են այն հարցին, թե արդյոք անմահ է Պուտինը. «նույնիսկ ավելին, քան դուք կարծում էիք»:
Նախօրեին Daily Mail-ի փորձագետները վերլուծել էին Վլադիմիր Պուտինի քայլվածքն ու ժեստերը և եզրակացության եկել, որ ռուս առաջնորդը զինված է և վտանգավոր: