Նախնական արդյունքներով Երեվանի քաղաքապետ վերընտրվեց Տարոն Մարգարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները:
Մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրության նախնական արդյունքների համաձայն հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` ստանալով ձայների 55,89 տոկոսը, հետեւաբար, համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը վերընտրվեց Երեւանի քաղաքապետ: 
464 տեղամասերի տվյալների համաձայն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը առաջատար է 235 հազար 512 ձայնով` 55,89 տոկոս: ՀՀԿ-ին հաջորդում է “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը` 97 հազար 189 ձայնով` 23,07 տոկոս: Ձայների քանակով երրորդ տեղում է “Բարև Երևան” դաշինքը` 35 հազար 732 քվեով` 8,48 տոկոս: “Հայ ազգային կոնգրես”-ը հավաքել է 18 հազար 499 ձայն` 4,39 տոկոս, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը` 15 հազար 999 ձայն` 3,80 տոկոս, “Օրինաց երկիր”-ը` 15 հազար 733 ձայն` 3,73 տոկոս, “Առաքելություն”-ը` 2692 հազար ձայն` 0, 64 տոկոս:




Լրահոս