Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 5-ին, ժամը 17.25-ին, 61-ամյա Սուսաննա Կ.-ն կամավոր հանձնել է համարը մեխանիկական եղանակով ջնջված 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան` փողերը կտրած, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 21 փամփուշտ, 1 նռնակ` առանց պայթուցիչի և 2 պայթուցիչ: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ոստիկաններին է հանձնել որսորդական հրացան, 21 փամփուշտ ու մեկ նռնակ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ