«ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ»-Ն ԱՆԿԱՐՈՂ Է ՇՏԿԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե այսօր իրենց կուսակցությունը տնտեսական քաղաքականության մեջ այդքան մեծ դերակատարություն չունի, ուստի իրենք անում են այն, ինչ կարողանում են: Մեր հարցին, թե լինելով ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար՝ անձամբ ինչ է արել արտագաղթի կանխման համար, ՕԵԿ ղեկավարն ասաց. «Դուք շատ լավ գիտեք՝ կա կառավարություն, կա վարչապետ, կա Հանրապետական կուսակցություն: 90 տոկոս վարչական իշխանությունը կենտրոնացված է նրանց ձեռքում: Մենք մեզ վստահված ոլորտներում, ինչքան որ կարողանում ենք, փորձում ենք անել»: Ուշագրավն այն է, որ Ա. Բաղդասարյանը, լինելով իշխող կոալիցիայի անդամ, ըստ էության, պատասխանատվություն չի կրում իշխանության ծրագրի, իրականացրած քայլերի համար:




Լրահոս