ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2013թ. ընթացքում «Յուքոմ» ընկերությանը ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների դիմաց վճարել է 26 մլն 450 հազար 280 դրամ կամ որ նույնն է` մոտ 63 հազար ԱՄՆ դոլար: Այն, որ պետական գերատեսչությունները պետք է օգտվեն ֆիքսված հեռախոսակապի ծառայություններից ու դրա դիմաց համապատասխան վճարումներ կատարեն, բնական երեւույթ է: Սակայն այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ «Յուքոմ» ընկերության իրական սեփականատերը հենց ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ մասնաբաժնով: Այլ կերպ ասած՝ հայրենի պաշտոնյաները «պետության գրպանից» միլիոններն ուղղորդում են սեփական գրպաններ՝ այդպես իրենց համար շահույթ ապահովելով: Ահա թե որտեղ է ապահով Հայաստանը:




Լրահոս