ՏՐԱՆՍՊՈՐՏ ՉՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան եւ Երվանդաշտ համայնքների տրանսպորտի հարցը դեռ շարունակում է չլուծված մնալ: Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Բագարան եւ Երվանդաշատ համայնքները մեկ շաբաթից ավելի է՝ չունեն համապատասխան տրանսպորտի միջոց, որով կկարողանան գնալ Արմավիր քաղաք եւ վերադառնալ: Արմավիրի մարզապետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Համլետ Կուրղինյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ այս հարցով իրենք կրկնակի մրցույթ են հայտարարել, սակայն մինչեւ հիմա դեռ արձագանք չկա: «Ցավոք, հայտ ներկայացնող չկա: Ես՝ որպես մարզի բնակիչ, հասկանում եմ մարդկանց ապրումները, բայց ես ի՞նչ կարող եմ անել, ինչպե՞ս վարվեմ: Բազմաթիվ են այն կազմակերպությունները, որոնք հրաժարվում են: Ցավում եմ»,-նկատեց Կուրղինյանը՝ ընդգծելով, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը նույնպես տեղյակ է խնդրից: Ինչեւէ, բոլոր պատկան մարմինները տեղյակ են խնդրից, սակայն այն դեռ չի լուծվում: Իսկ բնակիչներին մնում է դեռ մեկ ամիս էլ սպասել եւ աղոթել Աստծուն:




Լրահոս