Բակո Սահակյանն այցելել է Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի շինհրապարակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի շինհրապարակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին:

41c9e737-e5c9-4323-8688-c384e2dedbd0

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախի ողջ հավատավոր բնակչությունը մեծ ակնկալիքներով սպասում է մայրաքաղաքի Մայր Տաճարի բացմանը եւ նրա լիարժեք գործունեությանը՝ այն արժեւորելով հոգեւոր դաստիարակության, մշակութային եւ ազգային արժեքների պահպանման տեսանկյուններից: Նախագահի խոսքով՝ նախատեսված ժամկետներում շինարարական աշխատանքների ավարտը կարեւոր է եւ պահանջված:

Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս