Կապանում ArmLur․am-ի լրագրողական խումբը հանդիպել է արցախցի գրող, հրապարակախոս Համլետ Մարտիրոսյանին և կարճ զրույց ունեցել նրա մտորումների շուրջ՝ կապված Արցախի կորստի, գաղթի և ստեղծագործական ընկալումների հետ։
Զրույցի ընթացքում անդրադարձել ենք նաև նրա բանաստեղծական մոտեցումներին, ինչպես նաև այն հարցին, թե ինչպես է նա փորձում հարմարվել մայր Հայաստանում կյանքին՝ Արցախի կորստից հետո։
Համլետ Մարտիրոսյանը մտադիր է Արցախի կորստի և արցախահայության գաղթի մասին գիրք գրել։ Սակայն, ինչպես ինքն է նշում, հուզական առումով դեռ ամբողջովին չի կարողանում տրամադրվել այդ աշխատանքին և ամբողջացնել ու ի մի բերել իր մտքերը։
Համլետ Մարտիրոսյանը երկար տարիներ դասավանդել է Արցախի պետական համալսարանում։ Նա Հայաստանի և Արցախի գրողների միությունների, ինչպես նաև Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները ՝ տեսանյութում․























































































