ՀՀ վերահսկիչ պալատը 2012թ. ստուգումներ է իրականացրել մի շարք ոլորտներում վարկային միջոցների օգտագործման արդյունավետության վերաբերյալ: «Ժողովուրդ»-ի լրագրողը ուսումնասիրել է ՎՊ կայքում տեղադրված պաշտոնական հաշվետվությունները, որոնք, մեղմ ասած, բավական տխուր պատկեր են բացահայտում: Օրինակ` «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը «Քայլ առ քայլ» կազմակերպության միջոցով մեկ դաստիարակի 21-ժամյա վերապատրաստման համար ծախսել է 80 հազար դրամ, այնինչ վերապատրաստման փորձ ունեցող «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող 30-ժամյա վերապատրաստման ծախսը մեկ անձի հաշվով կազմում է 15 հազար դրամ: Այլ կերպ ասած` վերապատրաստման ծրագիրը մոտ 5 անգամ ավելի է հաշվվել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ