Ամոքիչ (պալիատիվ) օգնության կարիք ունեցողների թիվը Հայաստանում շատ է. դրանք հիմնականում այն մարդիկ են, որոնք ունեն անբուժելի հիվանդություն եւ ստիպված են մինչեւ կյանքի վերջ օգտագործել ցավազրկող դեղամիջոցներ: Հիշեցնենք, որ 2012թ. սեպտեմբերի 12-ին Սերժ Սարգսյանը հանձնարարական էր ստորագրել ՀՀ-ում պալիատիվ օգնության ծրագրի վերաբերյալ՝ միջոցներ ձեռնարկել, որպեսզի ստեղծված պալիատիվ օգնության բաժանմունքն իր գործառույթները լրիվ կատարի: Սա, թերեւս, ենթադրում էր անվճար բուժօգնություն դրա կարիքն ունեցողներին: Սակայն այսօր ստացիոնար բուժման համար հիվանդն օրական վճարում է 20 հազար դրամ, ինչը մեծ գումար է: Ինչո՞ւ ՀՀ առողջապահության նախարարությունը արագ չի արձագանքել Ս. Սարգսյանի հանձնարարականին: ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ իրենք դեռ չեն հասկացել, թե որ մոդելն են կիրառում: Իսկ որոշելուց հետո նոր կդիմեն կառավարությանը՝ ֆինանսական միջոցներ խնդրելու:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ