ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ժամը 19:30-ին, տեղի է ունենալու ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստ, իսկ ժամը 20:00-ին՝ արդեն խորհրդի նիստ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նիստերի ժամանակ որոշվելու է ՀՀ կառավարության նոր կազմի ներկայացուցիչների հարցը: Երեկ ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը. «Կադրային խնդիրները մենք չենք քննարկել: Դա կանենք վաղը (արդեն այսօր-հեղ.) կուսակցության գործադիր մարմնի, այնուհետեւ խորհրդի նիստում: Ավարտից հետո ես Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում ասուլիս եմ տալու: Այդ ժամանակ ամբողջական ինֆորմացիան կհաղորդեմ»: Հավելենք, որ ինչպես բազմիցս հրապարակվել է, ՀՀ կառավարության  կազմում ամենայն հավանականությամբ էական փոփոխություններ չեն լինելու (ընդամենը 2-3 նախարարի փոփոխություն), եթե վերջին պահին չորոշվի ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմել:




Լրահոս