Մայիսի 14-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի գործով առաջին դատական նիստը: Բացի Սեդրակյանից, այդ գործով մեղադրվում են նաեւ Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը: Երեքի նկատմամբ էլ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
ԷՊՈՍԱԳԵՏԻ ԴԱՏԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ