ԼՈՒԾՈՒՄ Է ՊԵՏՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցով հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սուարեշը Ադրբեջան այցի ժամանակ հայտարարել է, թե ԼՂ խնդրի կարգավորման հարցը գտնվում է ԵԱՀԿ ուշադրության կենտրոնում: «ԼՂ հակամարտությունը շատ կարեւոր հարց է եւ արագ լուծման կարիք ունի, եւ ԵԱՀԿ-ն ու նրա համապատասխան կոմիտեն անհրաժեշտ աշխատանքներ են իրականացնում այդ ուղղությամբ»,-ասել է նա Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ: Առաջիկայում Սուարեշը կժամանի նաեւ Հայաստան: ԵԱՀԿ ներկայացուցչի կողմից երեկ այս մասին խոսելը պատահական չէ. ՀՀ-ում ավարտվեցին Երեւանի ավագանու ընտրությունները, որոնք իրենց մասշտաբներով հավասար էին համապետական ընտրություններին: Եվ հիմա միջազգային հանրությունը սկսել է գործի անցնել՝ երկու երկրների իշխանություններից իրենց տված լեգիտիմության դիմաց ցանկանալով ի վերջո պոկել խնդրի լուծում:




Լրահոս