ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչությունը 2013թ. ապրիլին պատասխանատվության միջոց է կիրառել 9 ընկերությունների նկատմամբ` ընդհանուր մոտ 1.5 մլն դրամի չափով: Տուգանվածների մեջ են նաեւ դեղորայք եւ բուժպարագաներ ներկրող 2 հայտնի կազմակերպություններ՝ «Արմենֆարմ» եւ «Տոնուս-Լես»: Վերջինը հայտնի է նաեւ որպես մանկական տակդիրներ ներկրող ընկերություն: Այս ընկերություններին տուգանել են առանց համապատասխան սերտիֆիկատի ապրանքներ իրացնելու համար, յուրաքանչյուրին՝ 50 հազ. դրամ: Տուգանվածների թվում է նաեւ ատամի խնամքի պարագաների հայտնի ներկրող «Անտվերպեն» ընկերությունը (գերմանական Lacalut-ի եւ Dr. Theiss-ի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում), որի տուգանքը կազմել է 200 հազ. դրամ:
ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ