Իրատես de facto. Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կլուծարվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Առաջիկայում հնարավոր է, որ “Ազատ դեմոկրատներ” կուսակցությունը լուծարվի եւ միանա “վերականգնվող” ՀՀՇ-ին: Այս մասին գրում է “Իրատես de facto” թերթը եւ հավելում. “Այս առնչությամբ մեր աղբյուրը տեղեկացրեց, որ արդեն սկսվել են ներքին բանակցությունները ԱԴԿ-ի հետ, եւ ակնհայտ է, որ այստեղ ամենեւին էլ դեմ չեն նոր քաղաքական ուժի հետ միավորվելուն:
“Ազատ դեմոկրատներից” Ալեքսանդր Արզումանյանի հեռացումն արդեն լուրջ հիմքեր է ստեղծել, որպեսզի առաջիկայում այս կուսակցությունից այլ անդամներ եւս համալրեն “նոր” ՀՀՇ-ի շարքերը: Մեր աղբյուրի տեղեկացմամբ, կուսակցության հնարավոր “փլուզումից” խուսափելու համար, այստեղ որոշել են առանց լուրջ ցնցումների, “սահուն” անցում կատարել նոր քաղաքական ուժի հովանու տակ:
Ուստի առաջիկայում չի բացառվում, որ “Ազատ դեմոկրատների” կուսակցապետերը հայտարարեն, թե իրենց ու ՀՀՇ-ականների գաղափարական հենքը նույնն է: Հարցականի տակ է մնում ԱԺ խմբակցության այս կուսակցության նախ` երկու, իսկ այսօր արդեն մեկ անդամի կարգավիճակը: Ժամանակին նրանք “Ժառանգությունն” էին ներկայացնում, հետո պարզվեց` ԱԴԿ, հիմա էլ` ՀՀՇ”,- գրում է “Իրատես de facto”-ն:




Լրահոս