Մայիսի 16-ին, ժամը 14.00-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձորի 3-րդ մաս թաղամասի գերեզմանատանը ոմն Հակոբիկ թմրամիջոց է պատրաստում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Բազումի բաժանմունքի ծառայողները գերեզմանատան տարածքում հայտնաբերել են 43-ամյա Աշոտ Ս.-ին եւ 37-ամյա Հակոբ Չ.-ին, իսկ տեղանքի զննությամբ հայտնաբերվել է պլաստմասե շիշ` գորշ գույնի նստվածքով, “Պենտալգին” տեսակի դեղահաբի դատարկ տուփ, սոդայի փոշեզանգված, չօգտագործված ներարկիչ եւ յոդի ապակյա տարաներ:
Հակոբ Չ.-ն հայտարարել է, որ պատրաստել է թմրամիջոց եւ մինչ ոստիկանների ժամանելն այն ներարկման միջոցով օգտագործել է: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Աշոտ Ս.-ն եւ Հակոբ Չ.-ն բերման են ենթարկվել բաժին: Կատարվում է հետաքննություն: