«Բազել»-ի կիսապաշտպանը պայմանագիր ստորագրեց «Արսենալ»-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բազել»-ի կիսապաշտպան Մոհամմեդ Էլ-Նենին պաշտոնապես դարձել է Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ. հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ գործարքը պաշտոնապես կավարտվի մոտ ժամանակներս: Անգլիական լրատվամիջոցների տեղեկություններով` տրանսֆերի արժեքը կկազմի 5 մլն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Էլ-Նենին շվեցարական ակումբի կազմում անցկացրել էր 16 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ:




Լրահոս