Ժողովուրդ. ՀԱԿ հայցը քննող դատավորը սենսորային հեռախոսով խա՞ղ է խաղացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը, որը կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ “Հայ ազգային կոնգրես”-ի ներկայացրած հայցի քննության գործով 5-հոգա-նոց կազմի դատավորներից մեկն է, նախօրեին` դատական նիստի ժամանակ, սենսորային հեռախոսով խաղ է խաղացել: Անգամ նրա հեռախոսից բարձր երաժշտություն է լսվել, ինչն առաջացրել է նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի և կազմի մյուս անդամների ժպիտը: Այս ամենը նկատել է panorama .am-ի թղթակիցը:
“Ժողովուրդ”-ի հետ զրույցում, սակայն, դատավոր Ղազարյանն ասել է. “Ապատեղեկատվություն է, նման բան չի եղել, ես նիստերի դահլիճում զբաղվում եմ նիստերով և խաղ չեմ խաղում: Այո, չեմ ժխտում, նիստի ժամանակ ինձ մոտ եղել է հեռախոս, և այն ձայն է հանել: Մենք` որպես նիստին մասնակցողներ, հետևում ենք նիստի ընթացքին և ժամին նայելու համար միացրեցի հեռախոսը, որը ձայն հանեց: Ընդամենը դա է եղել”:


Շարունակությունը՝  ” Ժողովուրդ ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս