Հրապարակ.Հունիսին սպասվում է Սարգսյան-Ալիեվ հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսը արտաքաղաքական առումով ակտիվ է լինելու՝ չի բացառվում, որ 12-ին տեղի ունենա “այդքան սպասված” Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը, ըստ ամենայնի՝ Զալցբուրգում, չնայած Ուկրաինան, որը նախագահում է ԵԱՀԿ-ում, ցանկանում էր, որ հանդիպումը տեղի ունենար իր մոտ: 
Այս մասին այսօրվա համարում գրում է “Հրապարակ” օրաթերթն ու հավելում է. 
“Թե ներսի, թե դրսի փորձագետներն առանձնապես սպասելիքներ չունեն այդ հանդիպումից, չնայած վերջերս կողմերի վրա ուժեղացած թե ռուսական, թե արևմտյան ճնշումներին: Ըստ փորձագետների` ընդամենը փորձում են բանակցային գործընթացը կենդանի պահել, թույլ չտալ, որ այն վերահսկողությունից դուրս գա` նկատի ունենալով Սիրիայում տեղի ունեցող զարգացումները և Իրանում հունիսի 14-ին սպասվող նախագահական ընտրությունները:
Հիշենք, որ նախօրյակին ավարտվել է Մամեդյարով-Լավրով հանդիպումը, դրանից առաջ Նալբանդյանն էր Լավրովի “հյուրը”, երեկ էլ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար-Նալբանդյան հանդիպումն էր: Հունիսի 23-ին էլ տարածաշրջանում կլինեն ԵԱՀԿ համանախագահները և Կասպրչիկը: Բոլոր այդ հանդիպում-այցերը մեկ նպատակ ունեն` պատրաստել հակամարտող երկրների ղեկավարների հունիսին սպասվելիք հանդիպումը”: 




Լրահոս