Հայկական ժամանակ. Հայաստանում առեվտրի ծավալները նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գազի թանկացման մասին տեղեկատվության տարածումից հետո ՀՀ բնակչությունը սկսել է ավելի շատ մտածել ծախսերը սահմանափակելու մասին: Այս մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը եւ հավելում. “Այս եզրահանգմանն ենք գալիս առեւտրի մի քանի խոշոր օբյեկտներից ստացած ահազանգերից:
Ոչ պարենային ապրանքների տոնավաճառներում, ինչպես ահազանգում են վաճառողները եւ տոնավաճառների աշխատակիցները, արձանագրել են առեւտրի ծավալների շեշտակի նվազում: Ընդ որում, այդ նվազումը նկատելի է ոչ միայն “էժան” տոնավաճառներում, այլ նաեւ “թանկ” առեւտրի կենտրոններում: Բացի այդ, հատկապես գազի թանկացման տեղեկատվության տարածումից հետո տարբեր հիմնարկների աշխատակիցներ գործատուներից պահանջում-խնդրում են բարձրացնել իրենց աշխատավարձը:
Գործատուներից ոմանք հարմար լուծում են գտել, նրանք իրենց աշխատակիցներին սպառնում են, որ եթե չեն ուզում աշխատել գործող աշխատավարձով, ապա կարող են ազատվել աշխատանքից. իսկ նրանց փոխարեն նույն աշխատավարձով աշխատելու կգան սիրիահայերը”,- գրում է “Հայկական ժամանակը”:




Լրահոս