Բժշկական հաստատություններն ապահովված են «Տամիֆլյու»-ով. Արմեն Մուրադյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրիպով և սուր շնչառական իրավիճակով պայմանավորված իրավիճակը բարելավվում է: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նախարարը դժվարացավ այս պահին հստակ ասել` ուսումնական հաստատությունները կրկին կերկարաձգեն արձակուրդները, թե` ոչ: Նրա խոսքով` մշտադիտարկումներ են իրականացվում, և ընդհանուր ցուցանիշները վերլուծելուց հետո, անհրաժեշտության դեպքում, նախարարությունը հանդես կգա համապատասխան առաջարկով:

Ա. Մուրադյանը կրկին հայտարարեց, որ հանրապետության բոլոր բժշկական հաստատությունները` թե’ հիվանդանոցային, թե’ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում, ապահովված են «Տամիֆլյու» հակավիրուսային դեղի անհրաժեշտ քանակությամբ: «Չկա որևէ հիվանդ, որ դեղի կարիք է ունեցել և չի ստացել»,- պարզաբանեց նախարարը:




Լրահոս