Վերջերս ոգելից խմիչքների հայաստանյան շուկայում հայտնվեց նոր ապրանքանիշ, որը թե’ իր տեսքով և թե’ պարունակությամբ էապես տարբերվում է տեղական արտադրության այլ խմիչքներից: «Քաշունի» անվանումը կրող դիստիլյատը (թորվածքը) պատրաստված է միայն անտառային մրգերից և հատապտուղներից` բնական խմորման և եռակի թորման եղանակով: Այն չի պարունակում հավելումներ և միանգամայն բնական է: Այսինքն` «Քաշունի»-ն Հայաստանում առաջին օրգանական դիստիլյատն է:
Խմիչքների տեսականին բավականին լայն է` մոշ, դեղձ, մասուր, սև սալոր, ալոճ, վայրի տանձ, վայրի խնձոր, վայրի շլոր, մորի, ծիրան, թութ, հոն և այլն:
Մրգային և հատապտղային թորվածքներ գործածվել են մեր պատմության դեռևս վաղ ժամանակներից` որպես կենսանպաստ և բուժական միջոց: Ուրախալի է, որ Հայաստանում վերականգնվում է բնական, օրգանիկ խմիչքի պատրաստման և օգտագործման ավանդույթը:
Անի Ստեփանյան