Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանի կողմից երեկ՝ մայիսի 26-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվելու են հատուկ քննչական ծառայություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23:20-ի սահմաններում Օրբելու փողոցի 35 շենքի դիմաց բախվել էին Երևան քաղաքի Վարդանանց փողոցի բնակիչ 23-ամյա Ռաֆայել Ռաֆայելյանի վարած BMW մակնիշի 35 ՍD 382 համարանիշի և Երևանի Նորքի այգիների բնակիչ 22-ամյա Էրիկ Թորոսյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի 33 ՍՍ 338 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Toyota Land Cruiser-ի ուղևոր ՝ Օրբելի փողոցի բնակիչ՝ 17-ամյա Լանա Ասատրյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ՝ Լ. Ասատրյանն ու Է. Թորոսյանը՝ Արմենիա բժշկական կենտրոն, իսկ Ռ. Ռաֆայելյանը՝ թիվ 3 բուժմիավորում:
Գ. Շամշյանը հայտնում է որ BMW-ի վարորդ Ռ. Ռաֆայելյանը աշխատում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Քանաքեռ Զեյթունի քննչական բաժնում՝ որպես քննիչ, կոչումով լեյտենանտ է:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի