![](https://armlur.am/wp-content/uploads/2016/01/ab779e0dbc8b799d5012b9a054e56afa.jpg)
Ռուսաստանն ու Բելառուսը քննարկում են ռուսական գազի գների փոփոխման հնարավորությունը, սակայն դեռևս համաձայնության չեն եկել: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հայտարարությանը:
«Նրանք ցանկանում են վերանայել բանաձևերը, որոնք նշված են գործող համաձայնագրին համապատասխան՝ հաշվի առնելով, որ նավթի շուկայում իրավիճակը փոխեցին գազի գները ողջ աշխարհում: Այդ թեման քննարկվել է, սակայն դեռևս որոշման չենք հանգել»,-ասել է Նովակը:
Ավելի վաղ ՌԴ էներգետիկայի փոխնախարար Անատոլի Յանովսկին հայտնել էր, որ Ռուսաստանն ու Բելառուսը չեն կարողացել համաձայնության գալ՝ գազի գնի նվազեցման հարցով: